Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Պատրաստ եմ նաև ՀՀԿ-ից դուրս գալ․ Սպիտակի քաղաքապետը վարչապետի հրաժարականի պահանջին միացել է ոչ թե համայնքի, այլ իր անունից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

–  Պարոն Սահակյան, Դուք միացել եք վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությանը, սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր համայնքների բնակիչներ բողոքում են, որ նման հայտարարություններ են տարածվում համայնքի բնակիչների անունից: Օրինակ՝ սպիտակցիները դժգոհ չե՞ն ձեր այդ որոշումից:

– Այդ հայտարարությունն արվել է քաղաքապետի անունից և այն մարդկանց անունից, որոնք ստորագրել են հայտարարության տեքստի տակ:

– Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ կարող է անվստահություն առաջանալ հենց ձեր անձի նկատմամբ:

– Եթե նույնիսկ անվստահություն առաջանա, ես դրան էլ եմ պատրաստ, բայց չեմ կարծում, որովհետև եթե ինձ պետք է անվստահություն հայտնի այն մարդը, որը տեքստը կարդում է և չի հասկանում գրածը, նրա անվստահությունով ես հրաժարվեմ աշխատանքից, բա դրանով ես չե՞մ դավաճանի արդյոք այն մարդկանց, որոնք հասկացել են գրածը և համաձայն են կամ համաձայն չեն: Ես երբեք կառչած չեմ եղել այդ աթոռին, բայց չէ՞ որ ինձ վստահության ձայն են տվել և նույնիսկ ասել են, որ համայնքի ղեկավարն իրավունք ունի համայնքի բոլոր քաղաքացիների անունից ներկայացնելու համայնքը և նաև հայտարարություններ անելու: Այդ հայտարարության իրավունքը ինձ տրված է եղել, բայց ես դրանից չեմ օգտվել:

– Ստացվում է, որ առիթից օգտվեցին նախկին իշխանության ներկայացուցիչները, որովհետև այն բոլոր համայնքների ղեկավարները, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք կամ նախկին ու ներկա ՀՀԿ-ականներ են, կամ նախորդ իշխանության ներկայացուցիչներ:

– Ես այսօր պատրաստ եմ նաև ՀՀԿ-ից դուրս գալու: Ես ամենադժվար ժամանակներում անգամ ՀՀԿ-ից դուրս չեմ եկել, որովհետև ՀՀԿ-ի գաղափարախոսությունը և ճանապարհային քարտեզն ինձ համար ավելի հարազատ են, որովհետև հիմքում ընկած է ազգապահպան գործունեությունը, պահպանողականությունը, ոչ թե լիբերալիզմը և այլն: Այսինքն՝ ես գաղափարապես եմ այդ կուսակցություն մտել և չեմ պատրաստվում դուրս գալ, քանի դեռ չկա մեկ այլ կուսակցություն, որի գաղափարախոսությունն իմ դաստիարակությանը և կրթությանը հարիր լինի: Երբ որ կլինի այդ գաղափարախոսությունը, կուսումնասիրեմ և, բնականաբար, երևի թե կանդամակցեմ: Բայց հիմա ամեն ինչ խառնել, ասել, որ եթե ՀՀԿ-ի անդամն է արտահայտում, ուրեմն դա անընդունելի է: Ես չգիտեմ, թե ինչու եք ժողովրդի մեջ սերմանել, որ եթե ՀՀԿ-ական եմ, ուրեմն իրավունք չունեմ խոսելու: Ես երեք անգամ ընտրվել եմ համայնքի ղեկավար, երեք անգամ էլ ՀՀԿ-ական եմ եղել: Ինձ ընտրել են ոչ թե քոմենթ գրող մի քանի մարդ, այլ 7 հազար մարդ: Եթե դուք մտածում եք, որ կարող է իմ հանդեպ անվստահություն լինել, եթե նման պահանջ լինի, ես անմիջապես կդիմեմ ժողովրդին և առցանց քվեարկություն կանցկացնեմ: Եթե մեծամասնությունը դեմ լինի իմ կառավարելուն, ես դուրս կգամ, կզիջեմ ավելի արժանավոր մարդու:

– Նախկինում ասում էիք, որ կարողանում եք նոր իշխանությունների հետ նորմալ աշխատել, որևէ խնդիր չէիք տեսնում, իսկ հիմա պահանջում եք հրաժարական:

– Մենք իշխանությունների հետ ի՞նչ գործ ունենք, մենք ինքներս ենք իշխանություն: Իսկ եթե մարդկանց հետ աշխատել ենք քաղաքավարի, օրենքների շրջանակներում, որևէ մի հարցով չենք ունեցել խնդիրներ իրավապահների հետ, կամ եթե որևէ բարձրաստիճան պաշտոնյա գալիս է, մենք էլ հրավիրում ենք ճաշի, որը կարող էինք չանել, բայց չպետք է մոռանալ, որ տեղական ինքնակառավարման մարմինը անձեռնմխելի է:

– Բայց այդ անձեռնմխելի մարմինը նախկինում շատ հաճախ լռել է, աչք է փակել իշխանությունների ամեն տեսակ չարաշահումների վրա, իսկ հիմա ոգևորվել է:

– Ո՛չ ես, ո՛չ մեր ավագանու անդամները որևէ բացասական երևույթի վրա աչք չենք փակել: Մենք միշտ մեր հուզող հարցերը բարձրաձայնել ենք, ես կարող եմ փաստաթղթավորված էլ ձեզ տալ: Դրանք հիմնականում վերաբերում են մեր բնակարանային խնդիրներին, որովհետև աղետի գոտի ենք: Կտեսնեք, որ մենք բոլոր իշխանություններից պահանջել ենք, որ մեր հարցերին լուծում տրվի, որովհետև, ցավոք սրտի, ՏԻՄ մակարդակով նման հարցերը մենք չենք կարող լուծել: Դա պետության աջակցության խնդիր է: Այնպես որ, ես լռողներից չեմ: Վերջին մեր հայտարարության մեջ էլ կոնկրետ հարցադրումները դրված են, որևէ մեկի հասցեին վիրավորական բան ասված չի, այնտեղ ինձ ու ավագանու անդամներին մտահոգող հարցեր են շարադրված: Որևէ մեկին չենք պիտակավորել, ասել ենք, որ մարդկանց մասին հրապարակավ ասում են դավաճան, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Ես որևէ մի անգամ պոպուլիստական գործողություն չեմ իրականացրել, ես այդքան կրթություն ու դաստիարակություն ունեմ: Իսկ այն մարդկանց, որոնք գրածը կարդում ու չեն հասկանում, նրանց պետք է դպրոցական մակարդակից սկսել նորից բացատրել: Եթե չես հասկացել, մի անգամ էլ կարդա:

Ամեն դեպքում դուք ճի՞շտ եք համարում, որ նման հայտարարություն եք տարածել և պահանջել վարչապետի հրաժարականը:

– Եթե մարդը դեռ ղեկավար պաշտոնի է, այն էլ երկրի ղեկավարի պաշտոնի, որին ենթարկվում են բոլոր ուժային կառույցները, եթե նրա հասցեին հնչեցնում են դավաճանության մեղադրանք, բնականաբար, եթե այդ մարդն աշխատում է, իր նկատմամբ որևէ գործ չի հարուցվի: Մենք ուզում ենք, որ ժամանակավոր ուժեր գան իշխանության, որպեսզի ով ինչ արել է, դրա համար պատժվի: Եթե եղել է զրպարտություն, թող պատժվեն զրպարտության համար, եթե եղել է դավաճանություն, թող պատժվեն դավաճանության համար: Իսկ առանց հրաժարականի դա հնարավոր չի լինի: Կլինեն հետո ազատ, արդար ընտրություններ, այսօրվա մեր վարչապետը կարդարացնի բոլորիս հույսերը, ես ինքս կգնամ նրան կընտրեմ, որևէ խնդիր չկա: Ինձ պետք է պարզություն, հստակություն և ապագայի նկատմամբ հավատ: Ոչ միայն ես, բոլոր այն մարդիկ, որոնք չեն խոսում, քոմենթներ չեն գրում, նրանք էլ են նույն բանն ուզում, ուզում են վերականգնվի երկրի ու մեր կառավարության նկատմամբ վստահությունը: Թե ով կլինի ղեկավարը՝ կարևոր չի: Իսկ այս պահին, քանի որ ղեկավարը կարող է խոչընդոտել արդար քննությանը, ես դրա համար պահանջում եմ նրա հրաժարականը: Ի վերջո, բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմն արդեն ավարտվել է, մենք ունենք գերիներ, զոհվածների մարմիններ, ու իշխանությունը չի լուծում այդ հարցը: Ես մտածում եմ, որ 1-2 օրում այդ հարցը կարելի է լուծել, ինչո՞ւ չի լուծվում: Եթե կարելի էր ահեղ պատերազմը 1-2 րոպեում կանգնեցնել, ինչի՞ չի կարելի գերիների հարցը լուծել: Այն մարդը, որ կանգնեցրեց պատերազմը, նույն մարդը կարող է բերել գերիներին, ինչի՞ չի բերում: Այդ հարցերի պատասխանը պետք է ստանանք: Այդ ծնողների աչքերին ո՞նց են նայում մեր այսօրվա պաշտոնյաները:

Դուք ո՞ր ուժերին եք տեսնում, որ կարող է գալ ու փոխարինել գործող իշխանություններին:

– Թող ֆեյսբուքով ակտիվ գրողները գրեն, թե ում են այս պահին տեսնում անցումային կառավարության ղեկավար։ Կազմակերպեք, մենք էլ քվեարկենք, կարելի է, չէ՞, անել նման բան։ Ես տեսնում եմ, որ կլինեն արդար ընտրություններ, և շատ մեծ թվով կուսակցություններ կմասնակցեն։ Այս պահին մեզ ուժեղ մարդ է պետք, որևէ կերպ չարատավորված մեկը։

– Ձեզ հակադարձում են, ասում են՝ եթե ՀՀԿ-ի իշխանության ժամանակ այդ գումարները թալանած չլինեիք և զենք գնած լինեիք, այլ որակի բանակ կունենայինք։

– Չգիտեմ՝ ինչ ենք ունեցել, ինչ չենք ունեցել, ինչ ենք ձեռք բերել, բայց ես մի բան շատ լավ գիտեմ՝ մենք 2,5 տարվա ընթացքում կորցրել ենք մեր ամենալավ և հզոր բարեկամներին։ Ես դա լավ գիտեմ։ Ադրբեջանն ուներ հզոր բարեկամ, մենք չունեինք այդ բարեկամը, որ թույլ չտար այդ հարձակումը, ես գիտեմ, որ կա հզոր բարեկամի և ընկերոջ աջակցության խնդիր, որը, ցավոք, մենք կորցրինք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում