Այսօր լուրեր էին տարածվել, որ Մարտունի քաղաքի բնակիչ 58-ամյա Արարատ Խաչատրյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
«Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ խաչատրյանը մոլորվել է նոյեմբերի 30-ին, գիշեր է եղել, մառախուղ, ըստ երևույթի ճանապարհը շփոթել է: Նա գերեվարվել է, մի քանի օր անց նրա դին հանձնվել է ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջոցով»,- ասաց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:











































