Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել հանրապետության և Ռուսաստանի զորքերի տարածաշրջանային խմբավորման օգտագործման ծրագրին, որը ստեղծվել է երկու երկրների Միութենական պետության շրջանակում: Այս մասին հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալեքսանդր Վոլֆովիչը՝ պետության ղեկավարին զեկուցելուց հետո, հայտնում է BelTA գործակալությունը:
Նրա խոսքով, տարածաշրջանում ուժերի օգտագործման ծրագրի արդիականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել նաև Ռուսաստանում:
Նշվում է, որ դրանից հետո համապատասխան ծրագիրը կներկայացվի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստին:










































