Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը այդ պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:
«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչ կարելի է անել արժեթղթերի շուկան զարգացնելու համար. «Կա՞ հավելյալ գործիքակազմի կարիք»:
Դավիթ Նահապետյանը կարծում է, որ այդ նպատակով պետական մասնակցությամբ պետք է մասնավորեցվեն ընկերությունները և պետք է ընդլայնել ապահովագրական շուկան:
Մանրամասն՝ տեսանյութում:







































