Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան պարզաբանել է իր խոսքերն այն մասին, որ Անկարան չի գնելու կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:
«Ինչ վերաբերում է ռուսական պատվաստանյութին, ինչպես գիտեք, այն պետք է թունաբանության պատշաճ լաբորատոր փորձաքննություն անցնի», – ասել է Քոջան՝ հավելելով, որ Թուրքիան այժմ սկսում է այդ աշխատանքը:
«Եթե ամեն ինչ հաջող լինի, կարող եմ ասել, որ խնդիրներ չեն առաջանա», – նշել է նախարարը:
Ավելի վաղ Haberturk հեռուստաալիքը փոխանցել էր նախարարի խոսքերը այն մասին, որ ռուսականը չի համապատասխանում GLP- ին (պատշաճ լաբորատոր պրակտիկային), ուստի դուրս է Թուրքիայի շահերի սահմաններից:











































