Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը, հիշեցնելով, թե ինչպիսի կորուստներ ունեցանք պատերազմում, վարչապետ Փաշինյանին հարցրեց. «Արդյոք դուք շարունակո՞ւմ եք մնալ այն կարծիքին, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարաի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, թե՞ հրաժարվել եք այդ թեզից»:
Նա նաև հետաքրքրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցով. «Ո՞ր սահմաններում պետք է դա տեղի ունենա»:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ ինքը շարունակում է պնդել, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Պատգամավորը հստակ հարց ուղղեց վարչապետին` ակնկալելով անկեղծ պատասխան. «Արդյոք դուք ընդունո՞ւմ եք, որ ձախողել եք, թե՞ չեք ընդունում»:
Վարչապետն ասաց, որ ինքը իհարկե չի կարող ասել, թե ամեն ինչ կատարյալ է արվել. «Բայց ինձ զարմացնում է այն, որ Հայաստանում իշխանության եղած շատ ուժեր և մարդիկ պնդում են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































