Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26190 նոր դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի իրավիճակը դիտարկող օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման բոլոր նոր դեպքերից ամենաշատը գրանցվել են Մոսկվայում (5145), Սանկտ Պետերբուրգում (3761), Մոսկվայի մարզում (1372):
Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 26266 մարդ, մահացել է 559 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 2 541 199 վարակման դեպք, բուժվել է 2 007 792 հիվանդ, մահացել է 44 718 մարդ:








































