Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Հերոս զինվորի թաղմանը մասնակցելու փոխարեն ճանապարհ է փակել․ վարչապետի հրաժարականը իմ անձնական պահանջն է․ Արարատի քաղաքապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ համախմբված Արարատի մարզի համայնքապետերը երեկ ճանապարհ էին փակել, ինչի արդյունքում բերման էին ենթարկվել, ապա ազատ արձակվել։ Համայնքապետերը իրենց մի քանի աջակիցների հետ փակել էին Արարատի մարզ տանող միջպետական միջպետական ճանապարհը, որի ընթացքում պարբերաբար լարված իրավիճակ էր առաջանում երթևեկող վարորդների, զինվորականների հետ։ Չենթարկվելով ոստիկանության բազմաթիվ կոչերին՝ բացել ճանապարհը, ոստիկանները բերման էին ենթարկել  Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին, Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանին:
Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ հայտարարեցին, որ միանում են վարչապետի հրաժարականի պահանջին, այդ համայնքների անունները ընթերցվեցին նաև ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ։ Ուշագրավ է սակայն, որ համայնքապետերը այդ հայտարարությունը արել են բացառապես իրենց անունից, այլ ոչ համայնքի բնակիչների։ Նախօրեին այդ համայնքապետերից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ անգամ ավագանու հետ քննարկում չեն ունեցել այդ հարցում և հայտարարութոյները բացառապես իրենց անունից է։ Նույն պնդումն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց նաև Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Պարոն Հայկյան, ինու էին Ձեզ բերման ենթարկե՞լ, ճանապարհ փակելո՞ւ համար։

-Այո, բերման ենթարկեցին, հետո ազատ արձակեցին

Իսկ ինչո՞ւ եք միացել վարչապետի հրաժարականի պահանջին, որովհետև առ այսօր ՀՀԿակա՞ն եք։

-ՀՀԿ-ական լինելը կապ չունի, դա հիմա կարևոր չի։ Ես անձամբ միացել եմ այդ շարժմանը միայն նրա համար, որ հողեր են հանձնվել։ Որպես հայ, տղամարդ ես, իմ պարտքն եմ համարել միանալ վարչապետի հրաժարականի պահանջով շարժմանը։

Իսկ որպես հայ տղամարդ Ձեր պարտքը չե՞ք համարել պատերազմի ժամանակ մեկնել առաջնագիծ ու պայքարել այդ հողերի համար։

-Ոչ, չեմ գնացել։ Իմ առողջությունը և տարիքը թույլ չէր տալիս գնալու։ Հիմնական պատճառն առողջությունն էր, բայց այստեղ՝ թիկունքում մենք զբաղված էինք Արցախից տեղափոխված բնակիչների  տեղավորմամբ ու մնացած այլ հարցերով։ 650 բնակչ ենք տեղավորել։

Իսկ Արարատ քաղաքի բնակիչները համակարծի՞ք են ձեզ հետ։ Իրենք էլ են պահանջո՞ւմ վարչապետի հրաժարականը։

-Սա միայն իմ անձնական որոշումն է։ Ես քաղաքում հարցում չեմ անցկացրել և որևէ մեկը ինձ այդ հարցով չի դիմել։ ։

Իսկ նորմա՞լ  է, որ Դուք լինելով քաղաքապետ, ներկայացնելով Արարատ քաղաքը պահանջում եք վարչապետի հրաժարականը՝ իմանալով, թե ինչ են այդ հարցի շուրջ մտածում ձեր ընտրողները։ Այսօր ապարանցիները դուրս են եկել փողոց և պահանջում էին իրենց համայնքապետի հրաժարականը, ով համարձակվել էր համայնքի անունից միանալ վարչապետի հրաժարականի պահանջին։

-Եթե քաղաքացիները ինձ չեն դիմել, իսկ ավագանին նման առաջարկով հանդես չի եկել, բնականաբար ճիշտ եմ համարում, որ իմ անունից խոսել և ես անձնապես մասնակցեմ այդ պահանջին։

Պարոն Հայկյան, երեկ Արարատ քաղաքում զինծառայողի հոգեհանգիստ էր, իսկ Դուք ճանապարհ էիք փակում, ակցիա էինք իրականացնում։ Սա նորմա՞լ է, օրինաչա՞փ է։

-Ես եղել եմ պանիխիդային։ Երեկ էլ դիմավորել ենք, դագաղը տեղադրվել է մշակույթի տանը, որից հետո ես արդեն այդտեղ չեմ եղել։ Դա ոչ մի կապ չունի։

Ուզում եք ասել՝ մեկը մյուսին չի՞ խանգարում՝ զինվոր հուղարկավորելն ու վարչապետի հրաժարականի պահանջով փողոց փակելը։

-Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն, դրանք տարբեր հարցեր են։ Այն, ինչ որ պետք էր մեր զինվորի համար, մենք արել ենք։ Ամեն ինչ։

Պարոն Հայկյան, երբ 2018-ին հեղափոխություն եղավ, Դուք մեզ հետ զրույցում ասում էիք, որ ոչ մի խնդիր չեք տեսնում հեղափոխական իշխանության հետ աշխատանքում, սինխրոն աշխատում եք, ոչ մի լարվածություն, տարաձայնություն չկա։ Հիմա ի՞նչ եղավ։

-Աշխատանքը մնում է աշխատանք։ Քաղաքում աշխատանքները գնում են։ Սա առանձին հարց է։ Աշխատանքը սրա հետ կապ չունի։ Սա հայի թասիբի, հայ տղամարդու արժանապատվության խնդիրն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությանը դեռևս չի հաջողվում մոբիլիզացնել մեծ զանգվածներ, ինչ որ շանս տեսնո՞ւմ եք ձեր պահանջների իրագործման առումով։

-Վերջ, այլ հարցերի չեմ պատասխանում։

ՀԳ. Նշենք, որ այս հարցազրույցի ժամանակ Հայկ Հայկյանը աշխատավայրում չէր, քանի որ այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին քաղաքապետարանի մուտքը, որպեսզի քաղաքապետը ներս չմտնի։ Ակցիայի մասնակիցների խոսքով այն քաղաքապետը, որը չսգալով և չմասնակցելով Արարատ քաղաքի հերոսի թաղմանը, փոխարենը ճանապարհ է փակում, չի կարող մտնել քաղաքապետարան։ «Մեր ոչ լեգիտիմ, բոլոր ժամանակների ենթակա չքաղաքապետը թող շուտափույթ ապաքինվի ու գա, քանի որ հարցերի պետք է պատասխանի ու վերադառնա իր տուն։ Այսօրվանից մենք թույլ չենք տալու նրա մուտքը քաղաքապետարան»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում