Tuesday, 23 06 2026
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը

Բեռլինն իր մոտեցումը չի փոխելու, բայց մենք շատ մտահոգ ենք՝ սա 100 տոկոսով կապիտուլյացիա էր

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։ Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը:

Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք Բաքվի ու Երևանի խնդրանքով տեղակայվել են շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ արձանագրած պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրադրության ընդհանուր կայունացմանը:

Շեշտվել է ռազմական գործողություններից տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանի խոսքերով՝ պատերազմի օրերին Բեռլինը շատ պասիվ է եղել և դժվար թե ակտիվություն ցուցաբերի այս փուլում։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ հայությունը բավականին ակտիվ է եղել, ցույցեր, դրամահավաք կազմակերպել։ «Ես առաջին անգամ էի տեսնում հայերի նման միասնականություն։ Հայերը Գերմանիայում ցրված են տարբեր քաղաքներում, բայց, դրանով հանդերձ, բոլորը գալիս էին Բեռլին, ամեն շաբաթ այստեղ ցույց կամ միջոցառում կար։ Ինչ որ կարող էին արեցին, եկեղեցին, հայ համայնքը ակտիվ աշխատեցին։ Բայց սրա հետ մեկտեղ Գերմանիան շատ չեզոք մնաց, գերմանական լրատվական կայքերը աչքաթող արեցին, թե ինչ է տեղի ունենում Արցախում։ Մի քանիսը կարճ տեղեկություններ էին տալիս Արցախի մասին, բայց միշտ շեշտում էին, որ այդ տարածքները ադրբեջանական են, սակայն այդտեղ հայեր են ապրում։ Այդ իմաստով պետք է նշեմ, որ Գերմանիան նույնն էր, ինչ ամբողջ աշխարհը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ժիրայր Քոչարյանի դիտարկմամբ՝ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը 100 տոկոսով կապիտուլյացիա էր. «Այն հայերի հետ, որոնց հետ խոսել եմ այս ընթացքում, բոլորն էլ շատ մտահոգված են։ Մենք մտածում ենք, որ Շուշին ամենակարևորն է, եթե Շուշին մերը չէ, ուրեմն Արցախը համարյա կորած է։ Բացի դրանից՝ շատ մտահոգիչ է նաև Նախիջևանին կապող ճանապարհի տրամադրումը։ Մենք շատ լավ գիտենք՝ որտեղ թուրքի ոտը հասավ, այդտեղից երբեք դուրս չի գնալու, հազարումի ուրիշ պատրվակներով նորից է գալու։ Գերմանիայում հայերը շատ են տառապում այս իրավիճակից։ Ում հետ հեռախոսով խոսել եմ այս ընթացքում՝ շատ մտահոգ են եղել։ Սա հարյուր տոկոսով կապիտուլյացիա էր»։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ թեպետ նշվում է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ «Մենք այստեղ ապրում ենք և տեսնում են, որ ինչ պետությունը որոշի՝ մյուսները դրա հետ ստիպված են համաձայնել։ Գերմանիան Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքը չի փոխելու։ Պատճառները շատ են՝ Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելը, Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի հետ եղբայր լինելը, միլիոնավոր թուրքերի առկայությունը, որոնք արմատավորվել են տարբեր կուսակցություններում։ Ճիշտ է, Գերմանիայի հայերը ցույցեր անցկացրին, բայց դա քաղաքական ազդեցություն չունեցավ, իսկ ահա թուրքերը արմատավորված են կուսակցությունների ու տարբեր կազմակերպությունների մեջ։ Մեզ սա շատ է մտահոգում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում