Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում անհայտ հիվանդության բռնկման պատճառ կարող է հանդիսանալ կապարից և նիկելից թունավորումը, որոնց հետքերը հայտնաբերվել են ջրում և կաթի մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նահանգի գլխավոր նախարարի գրասենյակին:
Ընդգծվում է, որ ճշգրիտ պատճառները կպարզվեն լրացուցիչ հետազոտություններից հետո:
«Առաջին հերթին պարզվել է, որ բռնկման պատճառը կապարն է»,- ասել է նահանգի ղեկավարի առողջապահության հարցերով տեղակալ Ալլա Կալի Կրիշնա Շրինիվասը:
Հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 6-ին, Էլուրու քաղաքում և դրա շրջակայքում: Հիվանդների մոտ ի հայտ են գալիս էպիլեպտիկ նոպաներ, հիշողության կորուստ, ուշագնացություն, գլխացավ և մեջքի ցավ:
Հաղորդվում է, որ տուժել է ավելի քան 800 մարդ:









































