Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի փորձարկումների ընթացքում մահացել է վեց կամավոր, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ Պարենամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությանը (FDA):
«Հաշվետու ժամանակահատվածում եղել է մահվան վեց դեպք. երկուսը՝ պատվաստվող խմբում, չորսը՝ պլացեբո»,- ասվում է FDA-ի նիստի համար պատրաստված փաստաթղթում:
Պատվաստված տղամարդկանցից մեկը, որը տառապում էր աթերոսկլերոզով և ճարպակալմամբ, մահացել է պատվաստանյութի առաջին չափաքանակը ստանալուց երեք օր անց: Իսկ մյուս կամավորի սիրտը կանգ է առել երկրորդ չափաքանակի ներարկումից 60 օր անց, երեք օր հետո նա մահացել է:
Պլացեբո ստացող խմբում երկու մարդ մահացել է սրտի կաթվածից և ինսուլտից: Եվս երկու մարդու մահվան պատճառը դեռ չի պարզվել:









































