«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 8-ին հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, քննարկման առանցքում եղել են ռազմագերիների, անհայտ կորած և ազատազրկված քաղաքացիական անձանց հետ կապված ԿԽՄԿ իրավասությունն ու կատարվող աշխատանքները։











































