Երեքշաբթի օրը Թուրքիայում իրավապահները 2016-ի հեղաշրջման փորձի գործով բերման են ենթարկել 198 մարդու՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց:
Ավելի վաղ Իզմիրի գլխավոր դատախազությունը 304 մարդու, այդ թվում ՝ 285 ակտիվ զինծառայողների երկրի 50 նահանգներում ձերբակալելու լիզորագիր էր տվել:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ, որի կազմակերպման մեջ կասկածվում է ԱՄՆ-ում բնակվող աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենը: Նա ինքը հերքում է իր մասնակցությունը այս իրադարձություններին:











































