Նախնական տվյալների համաձայն, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հաղթող Ջո Բայդենը պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրի պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինին, գրում է Politico պարբերականը՝ հղում անելով երեք աղբյուրի:
Նշվում է, որ առաջադրվելու դեպքում Օսթինը կդառնա առաջին աֆրոամերիկացին, որը կղեկավարի Պենտագոնը:
Ինքը՝ Օսթինը, հրաժարվել է մեկնաբանություններից:










































