ԵՄ 27 երկրների արտգործնախարարները եզրակացրել են, որ Թուրքիայի վարքագիծը վատթարացել է: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարները համաձայնել են, որ Թուրքիայի վարքագծում արմատական փոփոխություններ չկան, ընդհակառակը, այն որոշ առումով վատթարացել է: Էվոլյուցիան դրական չէ»,- ասել է Բորելը:
Նա հստակեցրել է, որ դա կքննարկվի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-11-ին:








































