Ստամբուլի դատարանը ազատ է արձակել NTV հեռուստաընկերության լրագրողներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
«Նրանք կարտաքսվեն Թուրքիայից», – ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում բերման էր ենթարկել Կենտրոնական հեռուստատեսության ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոյին ու Իվան Մալիշկինին, ինչից հետո նրանք դադարել էին կապի դուրս գալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողները չունեն հավատարմագրում:









































