Ֆրանսիան չի պատրաստվում Եգիպտոսին ցուցաբերող օգնությունը կապելու մարդու իրավունքների ոլորտի իրավիճակի հետ: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն՝ ամփոփելով Եգիպտոսի պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս Սիսի հետ բանակցությունների արդյունքները, որոնք կայացել են Ելիսեյան պալատում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դա չենք անի: Խստապահանջ երկխոսության քաղաքականությունն ավելի լավ է, քան բոյկոտը»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե Ֆրանսիան Եգիպտոսին տրամադրվող ռազմական և տնտեսական օժանդակությունը կախվածության մեջ կդնի արդյոք մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետ:
Մակրոնի կարծիքով՝ հակառակ դեպքում դա Եգիպտոսը կդարձներ «ավելի խոցելի»: Մակրոնը նաև հայտարարել է, որ բռնությունն ի պատասխան ծաղրանկարների անընդունելի է:









































