Ընդդիմադիր ուժերը մինչև երեքշաբթի ժամը 12.00 վերջնագիր են ներկայացրել հանրապետության վարապետին հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում հանրությանը կոչ են անելու դիմել անհնազանդության ակցիաների: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը կքննարկեն այս պահանջը: «Առաջին լրատվական»-ի հետ այս և այլ հարցերի շուրջ իրենց դիտարկումները ներկայացրին վերլուծաբան Գոռ Մադոյանը և «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ, վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը:
«Այս հավաքը ցույց տվեց, որ բավականին բարձրագոչ է այս խմբին կոչել ընդդիմություն, քանի որ նրանք իրենց ամբողջ ռեսուրսներն օրեր շարունակ օգտագործելով և հասարակության էմոցիոնալ ալիքի վրա խաղալով՝ կարողացան ընդամենը 8-10 հազար մարդ հավաքել, և խոսել այն մասին, թե ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել իշխանությանը: Չեմ կարծում, թե դա իրականության հետ աղերս ունի: Պետք է հաշվի առնել, որ այս ուժերը չեն կարող անհնազանդության ակցիաներով և այլ միջոցներով ստիպելու քաղաքական փոփոխություններ իրականացնել, սակայն հնարավորություն է տալիս քաղաքական պրոցեսը տաք պահելու: Չեմ կարծում, թե նրանց նշած ժամկետի լրանալը կլինի կրիտիկական կետ, դրանից հետո պրոցեսները շարունակվելու են»:
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական պատերազմի վտանգ է տեսել՝ ելնելով Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունից, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանգիստ չհեռանա, ապա «գազազած ժողովուրդը նրան կհոշոտի»: Անդրադառնալով այս դիտարկմանը Գոռ Մադոյանը նշեց, որ իր կարծիքով Վազգեն Մանուկյանը «գազազած» ժովովրդի հետ աշխատելու մեծ փորձ ունի՝ հաշվի առնելով 96թ.: «Բայց սխալ է այդպիսի տերմինաբանությամբ խոսել հասարկության մասին: Դա հարիր չէ ցանկացած քաղական գործչի: Մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանությունից, արժանի չեն այդպիսի տերմինաբանության: Այդ բառապաշարը բռնության բառապաշար է»:
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ նախկին ուժերի նպատակը հեղափոխության արժեզրկումն է: Նրանք իշխանության գալու նպատակով կրկնում են պայքարի այն մեթոդները, որոնցով հեռացվել են, սակայն դրանով արժեզրկում են և՛ հեղափոխությունը, և՛ մեթոդները:
Մանրամասները՝ տեսանյութում:










































