ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիա նահանգում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս հայտարարել է Միացյալ Նահանգներում «հիպերձայնային և հիդրոձայնային» զենքի առկայության մասին:
Միջոցառումը հեռարձակվել է Թրամփի նախընտրական շտաբի Twitter-ի էջում:
«Այժմ մենք ունենք մեր երկրի ամբողջ պատմության մեջ լավագույն, ամենաժամանակակից սպառազինությունը մենք ունենք հիպերձայնային և հիդրոձայնային (զենք)»,- նշել է պետության ղեկավարը:
Միաժամանակ Թրամփը պարզաբանել է, թե ինչ նկատի ունի «հիդրոձայնային» ասելով:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը բազմիցս թույլ էր տվել վրիպումներ և հիպերձայնային զենքն անվանել էր «հիդրոձայնային»:









































