Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պարտության սկիզբը, մեղավորներից առաջինն ու գլխավորը

Կասկած չկա, որ Հայաստանի, որպես պետություն պարտությունը, սկիզբ է դրվել 1994թ․ մայիսի 13-ին՝ Ղարաբաղյան պատերազմի հրադադարի հաջորդ օրից սկսած։ Այդ օրը սկիզբ դրեց հայկական հանցավոր արխայինությունը, որը պետք է դառնար մեր դիվանագիտական և պաշտպանական քաղաքականության մոտիվատորը, ներշչման առարկան։ Այդ պարտությունը մի քանի տարի անց ամրագրվեց 99թ․ հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչությամբ, որի արդյունքում գլխատվեց մեր պետության ողնաշարը, պետության օրինակարգ իշխանության խորհրդանիշները՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։

1998-ին ղարաբաղյան հարցը հաղթական լուծելու պատրվակով իշխանությունն, ըստ էության, զավթած Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա ընթացքում շատ հեռու էր գնացել` Հայաստանը կանգնեցնելով տարածքային ամբողջականության կորստի իրական վտանգի առջև: Այն օրերի Անվտանգության խորհրդի մի քանի մասնակիցներ քանիցս պատմել են, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին ոգևորված առաջարկել համաձայնել այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տարբերակին, որի համաձայն` փոխանակվում էին Մեղրին և Ղարաբաղը ու նաև Հայաստանը միջանցք էր ստանում դեպի Մասիս լեռ` վերջինիս նկատմամբ մասնակի վերահսկողությամբ:

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կտրականապես ընդդիմացել են այս տարբերակին, ինչը շատերի կարծիքով Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտիվն է եղել: Մյուս կողմից` այնքան էլ ակնհայտ չէ` Մեղրիի տարբերակը եղել է Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտի՞վը, թե՞, այսպես կոչված, քողածածկույթ, որի շղարշի տակ իրականացվել է 1999-ի ոճրագործությունը: Համենայն դեպս, փաստ է, որ Նաիրի Հունանյանի հանցախմբի կրակոցները եղել են Հայաստանում ռուսական գաղութացման հաստատման ազդանշանը: Մյուս կողմից` Հոկտեմբերի 27-ի ազդեցությունը ԼՂ կարգավորման գործընթացի վրա շատ ավելի ընդգրկուն և տարողունակ է, քան` առանձին վերցրած, Մեղրիի հարցը և խնդիրը պետք չէ արհեստականորեն սահմանափակել կարգավորման միայն այդ դրվագով:

Վազգեն Սարգսյանի սպանությամբ, ըստ էության, փակվեց Ղարաբաղյան հարցն արժանապատիվ խաղաղության օրակարգով, փոխզիջումների հիման վրա լուծելու հնարավորությունը, որովհետև հաղթանակի խորհրդանիշ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանության էլիտայում միակն էր, ում պարագայում փոխզիջումները կարող էին լեգիտիմացված լինել հանրային ընկալման տեսանկյունից:

Մյուս կողմից` Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը ուժեղ, վստահության ռեսուրս ունեցող իշխանության բանաձևն էր Հայաստանում, ինչը բանակցային գործընթացում անխուսափելիորեն ուժեղացնելու էր Երևանի դիրքերը:

Գլոբալ իմաստով՝ չկա աշխարհում երկրորդ մարդ, որն ավելի շատ վնաս տված լինի Արցախին, քան՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա 1997-ին դասալքել է ԼՂՀ նախագահի պաշտոնից՝ Հայաստանում վարչապետ դառնալու նպատակով։ Սա աններելի ծանր հարված էր Արցախի սուբեկտությանը, ինքնիշխանության գաղափարին։ Ռոբերտ Քոչարյանն կեղծ տեղեկանքով, կեղծված ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի նախագահ ու իր իշխանության լեգիտիմության ճանաչման դիմաց համաձայնել է ԼՂՀ-ն դուրս թողնել բանակցային գործընթացից։ Շրդարձային,  մասշտաբային հանցագործություն, ինչի հետևանքները հայկական դիվանագիտությունը չի կարողանում չեզոքացնել առայսօր։

Ռոբերտ Քոչարյանը 1999-ին համաձայնել է քննարկել, այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագիրն, որն արմատապես ձևախեղել է ԼՂ խնդրի էությունն՝ Արցախը նույնպես դարձնելով հայ-ադրբեջանական տարածքային սակարկության թեմա, ընդ որում՝ միջազգային խաղացողների մասնակցությամբ։ Քոչարյանն ակտիվորեն մասնակցել է ու շատ դրական է վերաբերել, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» սկզբունքով վարվող բանակցություններին, որոնք, բարեբախտաբար, չավարտվեցին փաստաթղթի ստորագրմամբ՝ միան այն պատճառով, որ Բաքուն ուներ մաքսիմալիստական մոտեցումներ։

Եվ վերջապես՝ Քոչարյանի իշխանությունն է 2007-ին Մադրիդյան սկզբունքները պաշտոնապես ընդունել հիմք՝ կարգավորման գործընթացը դրանց շրջանակում առաջ տանելու նպատակով։ Ավելորդ է նշել, որ այդ սկզբունքները Հայաստանի ու Արցախի համար շատ ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան՝ կարգավորման այն տարբերակը, որը 1997-ին պաշտպանվում էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ու արժանանում էր ԼՂՀ իշխանության ու հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը։

Ստացվում է՝ Արցախի խնդիրը Քոչարյանի կողմից շահարկվել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, իսկ Հայաստանի երկրորդ նախագահի արտաքին քաղաքականությունն որևէ աղերս չի ունեցել Արցախի ու նրա ժողովրդի շահերի հետ։

Հայաստան, պատկերավոր ասած, երկու շապիկով եկած Ռոբերտ Քոչարյանը նախագահության ավարտին, ըստ միջազգային ֆինանսական հեղինակավոր  պարբերականների, կուտակել է ավելի քան չորս միլիրադ դոլարի կարողություն։ Սա է Հայաստանի անխնա թալանի էպիկրիզն, որն ոչ այլ ինչ է, եթե՝ ոչ, դավադիր, թշնամական հարված Արցախի թիկունքին, նրա անվտանգությանը։

Ռոբերտ Քոչարյանի ամբողջ քաղաքականությունը Հայաստանի նախագահի պաշտոնում ուղղված է եղել Հայաստանի ու Արցախի շահերի դեմ՝ արհեստական սեպ խրելով հայության երկու հատվածների միջև։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում