Նոյեմբերի սկզբից Ճապոնիան թռչնագրիպի պատճառով երկու միլիոն հավ է ոչնչացրել, ինչը առավելագույնն է մեկ սեզոնի ընթացքում: Այս մասին գրում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարին:
Համաճարակի օջախները հայտնաբերվել են չորս շրջաններում՝ Կագավա, Ֆուկուոկա, Հեգո և Միյաձակի: Կագավայում օջախների թիվը հասել է տասի: Կոսյու կղզուն, որտեղ գտնվում են Ֆուկուոկան և Միյաձակին, բաժին է հասնում ամբողջ երկրում արտադրված 138 միլիոն բրոյլերներից 70 միլիոնը:
Թռչնագրիպի դեպքերը Ճապոնիայում հայտնաբերվել են նոյեմբերի սկզբից:







































