ԱՄՆ ապագա նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների նկատմամբ բազմակողմանի մոտեցման ջատագով կլինի`ներգրավելով ԱՄՆ դաշնակիցներին Եվրոպայում և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է CNN- ը:
«Մենք պետք է մաս կազմենք մեծ խմբի, որպեսզի գործ ունենանք ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի, Չինաստանի և այլոց հետ», – ասել է Բայդենը:
Նա ընդգծել է, որ մինչ պաշտոնը ստանձնելը չի կարող ուղղորդել ԱՄՆ քաղաքականությունը:
«Ես հիմա չեմ կարող քաղաքականություն վարել, բայց ուզում եմ սերտ դաշնակցական հարաբերությունները վերականգնել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հնդկական և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում», – ասել է Բայդենը:











































