Saturday, 13 06 2026
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի

Ռուսական մանդատ՝ Արցախի ներքաղաքական կյանքում

Հայաստանում ներքաղաքական սուր դիմակայության ֆոնին բավականին ուշագրավ տրամաբանությամբ է զարգանում ներքին քաղաքական իրավիճակը Արցախում, որքան էլ պարտված պատերազմից և տարածքների կորստից հետո արցախյան ներքաղաքական իրավիճակ ասվածը հնչում է բավականին հակասական ու հարաբերական: Արցախում ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն, որտեղ արդեն եղել է երկու նշանակում: Վիտալի Բալասանյանը, որը Արցախում մինչև պատերազմը զբաղեցնում էր կոշտ ընդդիմության նշաձողը, այժմ վերադարձել է ԱԽ քարտուղարի պաշտոնին, որը զբաղեցնում էր Բակո Սահակյանի նախագահության շրջանում: Առավել հետաքրքիր է սոցապ նախարարի պաշտոնում Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի նշանակումը, որը հայտարարել է Արցախում ապրելու որոշման մասին՝ հրաժարվելով անգամ արտերկիր բուժման մեկնելու ծրագրից: Թանդիլյանը մի քանի ամիս առաջ էր հայտարարել, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական մանդատը: Նա «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր էր: Է՞լ ինչ նշանակումներ կլինեն Արցախում: Դրանք, իհարկե, թույլ կտան խոսել ընթացիկ մարտավարական հեռանկարների մասին, սակայն ռազմավարական առումով արդեն իսկ պարզ են որոշակի ուրվագծեր: Բայց ներքին այդ զարգացումներից առաջ պարզ է, կարծես թե, նախ և առաջ այն, որ Արցախը խոշոր հաշվով վերածվում է ռուսական քաղաքական պրոտեկտորատի:

Արցախում թե՛ քաղաքական գործիչների, թե՛ հանրային մտածողության մեջ այդ ուղղությունն, անշուշտ, եղել է միշտ, ի վերջո եղել են Զորի Բալայանի նամակները Պուտինին, եղել է համերգը Ղրիմի համար, սակայն այժմ մենք այդ իրավիճակի ականատեսն ենք քաղաքական կամ, ավելի շուտ, ռազմա-քաղաքական ընդգծվածության և անգամ դե յուրե դրսևորման մակարդակում, ինչը պատերազմից բխող իրողությունն է: Իրողություն, որ առնվազն պետք է ընդունել ի գիտություն և դրանով կառուցել հետագա աշխատանքի ռազմավարությունը: Այդ իմաստով հատկանշական է, որ մինչ ազգային համաձայնության կառավարության գաղափարի հանրայնացումը և դրա իրագործմանը ձեռնամուխ լինելը, համացանցում հայտնվեցին տեղեկություններ ու լուսանկարներ, որոնք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Մոսկվա գաղտնի այցի մասին էին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա Մոսկվա էր մեկնել հենց իր իշխանական հեռանկարը պաշտպանելու համար: Դարձյալ ըստ տեղեկությունների, որ տարածվեցին՝ Նիկոլ Փաշինյանից և նրա հետագա ծրագրերից պաշտպանելու համար, քանի որ այդ աղբյուրները հայտնում էին, որ Փաշինյանն ուներ Արցախում Սամվել Բաբայանին իշխանության բերելու մտադրություն: Հատկանշական է այն, որ թե՛ Հայաստանի վարչապետի, թե՛ Արցախի նախագահի շրջանակից չեղավ թեմային պաշտոնական կամ անգամ կիսապաշտոնական անդրադարձ, առավել ևս հերքում: Միաժամանակ, Սամվել Բաբայանը հրապարակեց դեռևս 2013-ին Սերժ Սարգսյանին, և 2018-ին Նիկոլ Փաշինյանին հղած նամակները, որոնցով նա փաստորեն գուժում էր ռազմական պարտություն, եթե չարվեին որոշակի քայլեր:

Այդպիսով, երկու նամակների հանրայնացման ակնառու տողատակային նպատակներից էր Սամվել Բաբայանին ստեղծված իրավիճակից հնարավորինս անմասն դարձնելը, ինչն, անշուշտ, կբարձրացներ Արցախում իշխանության հավակնելու նրա հնարավորությունը: Այժմ, սակայն, Արայիկ Հարությունյանի Մոսկվա այցից հետո Արցախում ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն, և այդ պատկերի պարագայում ամենից պարադոքսալն այն է, որ այդ կառավարությունը գործնականում ձևավորվում է այն գաղափարի դե ֆակտո ազդեցության պայմաններում, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո բարձրաձայնում և առաջ մղել էր փորձում Սամվել Բաբայանը՝ Արցախի հարցում ռուսական մանդատի հրամայական: Ստացվում է, որ ռուսական մանդատը արցախյան քաղաքական իրավիճակում կա, իսկ Սամվել Բաբայանը դուրս է մնում այդ իրավիճակից: Թեև դեռ պարզ չէ՝ նա կներառվի՞ ազգային համաձայնության կառավարման տրամաբանության մեջ, թե՞ ոչ: Համենայնդեպս, Բաբայանը պատերազմից հետո խզեց կոալիցիոն պայմանավորվածությունը Արայիկ Հարությունյանի հետ: Նշանակո՞ւմ է արդյոք, որ նա է այժմ դառնում արցախյան ընդդիմություն, եթե, իհարկե, Արցախում լինելու է ընդդիմություն, և քաղաքական կյանք ասվածի ներքո ընդամենը տեղի չի ունենում դե ֆակտո ռուսական նահանգային վարչակազմի ձևավորում: Մի բան էլ թերևս նկատելի է, որ արցախյան, այսպես ասած, իշխանա-քաղաքական կյանքը կարծես թե կտրվում է հայաստանյանի ազդեցությունից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում