Ապակենտրոն սկզբունքով փակել էինք նախ Մաշտոցի պողոտան, ապա փողոցներ փակելով հասել ենք Տիգրան Մեծ պողոտա, ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ այս ամբողջ ընթացքում բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Կոնկրետ գտնվելու վայրը չգիտենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ ՀՅԴ ՀԵՄ-ը սկսել է պայքար՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունները բռնի ուժով պահող, Հայաստանի շահերի դեմ գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի, որն այս օրերին կառչել է աթոռից և ամեն մեթոդ օգտագործում է, որ երկարաձգի հոգեվարքի մեջ գտնվող իր իշխանությունը։









































