«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը հաղթել է հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին երկու փուլով անցկացված խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալները:
ԿԸՀ-ի տվյալներով՝ կուսակցությանը սատարել է ընտրողների 48,22% -ը:
Նշվում է, որ «Վրացական երազանքը» ստանում է 60 մանդատ: Իշխող կուսակցությունը կունենա 90 մանդատ, քանի որ հաղթել է բոլոր 30 միամանդատ ընտրատարածքներում: Ընդհանուր առմամբ, Վրաստանի խորհրդարանում կա 150 պատգամավորական աթոռ:









































