Պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ պատերազմին մասնակից ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաներին աջակցելու վերաբերյալ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Մասնավորապես, նախատեսվում է, որ պետությունն ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրի երկրորդ կիսամյակի համար։ Ուսանողների աջակցության նախագիծը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում»,-գրել է նա։








































