Պակիստանի հետախուզության պաշտոնյաները հայտնում են, որ աֆղանական սահմանի մոտակայքում հրթիռային գրոհը ոչնչացրել է չորս ապստամբի: Չնայած պաշտոնական հայտարարություններ չեն արվել, ենթադրվում է, որ գրոհը կազմակերպել են ամերիկացիները:
Նրանք նաև հայտնել են, որ անհայտ կողմից արձակված հրթիռը նշանակետային հարվածով ոչնչացրել է մի ավտոմեքենա: Միջադեպը կատարվել է Հյուսիսային Վազիրիստան նահանգում, որի տարածքում ամենատարբեր ապստամբական խմբավորումներ են գործում: