Տավուշի Մարզպետ Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ ժամանակակից բժշկական կենտրոն է կառուցվելու սահմանամերձ Այգեձոր գյուղում։
«Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Նկարում բժշկական կենտրոնի նախագիծն է»,- գրել է Մարզպետը։




































