Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը կոչ է անում ադրբեջանական ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ագրեսիան և կոչ է անում արագ վերսկսել բանակցությունները:

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև։ Նոյոմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն արտացոլվում է հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։

Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։

Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը, զերծ մնալ տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից, ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։

Մյուս կողմից, խորհրդարանականները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում տեսնել միջազգային այլ դերակատարների ներկայություն, մասնավորապես խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։ Նրանք նաև կոչ են անում Բելգիայի կառավարությանը, Եվրամիության հետ մեկտեղ, նպաստել փախստականներին հումանիտար օգնության տրամադրման և ռմբակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները վերացնելու գործողություններին։

Խորհրդարանականները պահանջում են նաև գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը պատերազմական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև մեղավորների դատապարտման ու պատժելու ուղղությամբ։ Նրանք, ի վերջո, պահանջում են գերիների և զոհվածների աճյունների վերադարձ՝ Ժնևյան կոնվենցիայի համաձայն։

Բանաձևի նախագծի առաջարկն արվել էր պատգամավոր Միշել դե Մակտի կողմից խորհրդարանական մեծամասնության համար, որին մասնավորապես աջակցել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հովը և փոխնախագահ Սամյուել Կոգոլատին։ Այս տեքստը փոխարինեց բանաձևի այն առաջարկին, որն ի սկզբանե ներկայացրել էր պատգամավոր Ժորժ Դալմանը դեռևս հոկտեմբեր ամսին, որին սատարել էին պատգամավորներ Պիտեր դը Ռուվերը և Ֆրանսուա դե Սմեդը։

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձևի ընդունումը և շնորհակալություն հայտնում ինչպես կառավարության մեծամասնության, այնպես էլ ընդդիմադիր խորհրդարանականներին, որոնց համատեղ աշխատանքն որոշիչ դեր խաղաց բանաձևի մշակման և ընդունման հարցում փոխզիջման գալու համար։

Եթե խոհրդարանը լիագումար նիստոով հաստատի այս բանաձևը, այդպիսով միանշանակ ցույց կտա, որ Բելգիայի խոհրդարանը կարող է ինքնավստահ և կառուցողական դեր խաղալ միջազգային քաղաքականության մեջ՝ առանց դավաճանելու երկրի մարդասիրական արժեքներին։

Բելգիայի հայերի կոմիտե

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում