Գերմանիայի Տրիր քաղաքում մարդկանց վրա հարձակվելու գործով ահաբեկչական հետք չի հայտնաբերվել: Նման հայտարարություն է արել դատախազությունը: Իրավապահները չեն բացառում, որ վարորդը, ով վրաերթի է ենթարկել մարդկանց, հոգեկան խանգարմամբ է տառապում: Բացի այդ, վարորդի արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործով բերման է ենթարկվել Գերմանիայի 51-ամյա քաղաքացի: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ նա այդ արարքը կատարել է «ցասման նոպայի ժամանակ»:,
Մինչդեռ միջադեպի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով չորսի։ Տուժել է 15 մարդ, նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում: 24 հոգի հոգեբանական ծանր վիճակում է գտնվում:










































