288 հազար քվաթերթիկներ են անհետացել տեղ հասցվելուց հետո նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում, ևս 100 հազար բլանկներ թվագրված են եղել հետին թվով: Դեկտեմբերի 1-ին այս տվյալները հայտնում է Washington Examiner հանդեսը՝ նշելով մի շարք աղբյուրների վկայություններ:
Մասնավորապես, Փոստային ծառայության ենթակապալառուի վարորդ Ջեսի Մորգանը պնդում է, որ հոկտեմբերի 21-ին 144-ից մինչև 288 հազար լրացված քվեաթերթիկներ է տեղափոխել Նյու Յորքի նահանգից Փենսիլվանիա, սակայն նշանակման վայրում նրա բեռնատարն անհետացել է: Մի այլ աշխատակից հավաստիացրել է, որ նոյեմբերի 4-ի առավոտյան Վիսկոնսինում ավելի քան 100 հազար բլանկներ համարակալվել են այլ օրով, որպեսի հնարաոր լինի դրանք հաշվի առնել:
Բացի դրանից, հոդվածում ասված է, որ Միչիգանում և Փենսիլվանիայում հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին ձայները տեսակավորվել են «Տեղ չհասցված գործարարական փոստ» մակագրությամբ զամբյուղներում, մինչդեռ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին քվեաթերթիկները տեղ են հասցվել ժամանակին: Հրատարակությունը նաև գրում Է խախտումների մասին ձայների մշակման մեքենաներով աշխատանքի ժամանակ:
Երկրի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը դետեմբերի 1-ին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ իր գերատեսչությունը և ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) առայժմ չեն հայտնաբերել ընդրկուն կեղծումներ, որոնք ի վիճակի լինեին փոխելու քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ում ընտրությունները կայացան նոյեմբերի 3-ին:
ԱՄՆ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումների համաձայն՝ Բայդենը կանխավ ապահովել է քվեատուների կոլեգիայի ավելի քան 270 անդամների պաշտպանությունը, որոնց ձայները նրան անհրաժեշտ են հանրապետական Թրամփի նկատմամբ հաղթանակի համար:
Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի վարչակազմի Ընդհանուր հարցերի պրոֆիլային վարչությունը փաստորեն Բայդենին ճանաչել է ընտրված նախագահ և նրան գրավոր ձևով ծանուցել նրա անձնախմբին բյուջետային միջոցների տրամադրման պատրաստակամության մասին, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների հաջորդ ղեկավարի առաջիկա պաշտոնն ստանձնելու շրջանակում գործերի ընդունում-հանձնում սկսելու համար: Այնուամենայնիվ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում պարտությունը և հայտարարում Է դատարաններ դիմելու մտադրության մասին՝ ընտրողների ձայների վերահաշվարկ կատարելու պահանջով, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ դեմոկրատների կողմից։









































