«Սյունիքում ամեն ինչ նորմալ է, երեկ եմ Սիսիանից եկել: Մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, կապել էին Կապան համայնքի տակը: Ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում»,- լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Նրա խոսքով՝ Նախիջևանի սահմանի հետ կապված վիճակը ևս նորմալ է:
Պատգամավորը զերծ մնաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունները մեկնաբանելուց և չգիտեր, թե ինչու է նա հրաժարականի դիմում ներկայացրել:
Մանրամասն՝ տեսանյութում:









































