Իրանական հետախուզությունը չի հրապարակի իր ունեցած տեղեկատվությունը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության վերաբերյալ, քանի դեռ չի հասել անհրաժեշտ եզրակացությունների: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է տեղեկատվության նախարար (Իրանի հետախուզության ղեկավար) Մահմուդ Ալավին:
«Քանի որ սա արդիական խնդիր է, անհրաժեշտ է, որ դրա մանրամասները չհրապարակվեն, քանի դեռ մենք հստակ եզրակացություններ չենք արել»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը: Ալավին հավելել է, որ հետախուզական ծառայությունները «շատ ապացույցներ են ստացել և ուսումնասիրում են խնդրի բոլոր ասպեկտները»: