Վաշինգտոնի արքեպիսկոպոսության առաջնորդ արքեպիսկոպոս Ուիլթոն Գրեգորին դարձավ առաջին աֆրոամերիկացին, որը կարդինալի կոչում ստացավ: Ինչպես նշում է The Washington Post-ը, 13 նոր կարդինալների ձեռնադրության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին:
Հայտնի է, որ միջոցառմանը նախապատրաստվելիս 72-ամյա Գրեգորը 10 օր գտնվել է խստագույն կարանտինում: Միայն COVID-19-ի ախտորոշման երրորդ թեստի բացասական արդյունքից հետո է նրան թույլատրվել մասնակցել արարողությանը: