Գերմանիայում, Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների համաձայն, համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ:
Ըստ մասնագետների, վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում COVID-19-ով վարակվածների թիվն աճել է 22.806-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1.006.394-ի:
Երկրում COVID-19-ից մահերի ընդհանուր թիվը կազմել է 15.586:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 60 միլիոն դեպք, ավելի քան 1.4 միլիոն հիվանդ մահացել է: