Իրավապահները Կիևի կենտրոնում զինամթերքի պահոց են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության կայքը:
Ըստ կայքի տեղեկատվության՝ պահոցը հայտնաբերվել է Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկի մարզում գտնվող Ագրարային գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության շենքում: Գաղտնարանում մեծ քանակությամբ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:
«Զինանոցը պահվում էր գործադիր իշխանության վարչական շենքերի մոտակայքում գտնվող հաստատության նկուղային տարածքներում», – նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հաղորդել են, որ ակադեմիայի գույքը օրինականացնելու մեջ կասկածվում են դրա ղեկավարները, հարուցվել է քրեական գործ։