ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դուխանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միակողմանի պատժամիջոցների խնդրի շուրջ կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ երկրների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցող «ազդեցության նման միջոցների» կիրառումը մարդու իրավունքների խախտում է: Դրանց բացասական ազդեցությունը հատկապես ուժեղ է կորոնավիրուսային համավարակի ֆոնին:
«Միակողմանի պատժամիջոցներից հումանիտար վնասը հսկայական է… Այս միջոցառումներն ազդում են տնտեսական, սոցիալական և քաղաքացիական իրավունքների վրա, ներառյալ` զարգացման իրավունքը, … ինչպես նաև ոտնահարում են այն երկրների քաղաքացիների բազմաթիվ հիմնական իրավունքներ, որոնց նկատմամբ դրանք կիրառվում են … ներառյալ առողջության իրավունքը»,- հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: