Սպիտակ տունը ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին հասանելիություն է տրամադրել ամենօրյա գաղտնի հետախուզական զեկույցներին, որոնք տեղեկություններ են պարունակում ամբողջ աշխարհում ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը:
Դա տեղի է ունեցել հաջորդ օրն այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ԱՄՆ ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությունը հաղորդել է իշխանությունը նոր վարչակազմին փոխանցելու գործընթացի մեկնարկի մասին: Բայդենին, մասնավորապես, արդեն հասանելիություն է տրամադրվել ֆինանսներին:
Ընտրված նախագահը հաստատել է, որ իրեն առաջարկել են հետախուզական ճեպազրույցներ՝ նշելով, որ ինքը դեռ չի մասնակցել դրանց: Նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուին ընտրություններից հետո ավանդաբար այս փաստաթղթին հասանելություն է տրամադրվում, որպեսզի նա իրազեկված լինի ամենալուրջ սպառնալիքների մասին, նշում է Politico-ն: