Առավել զարգացած կամ զարգացող տնտեսություն ունեցող 20 պետությունների ղեկավարները շաբաթ և կիրակի օրերին անցկացնում են հեռավար գագաթաժողով՝ Սաուդյան Արաբիայի նախագահությամբ:
«Մեծ քսանյակի» օրակարգում COVID-19 համավարակի և դրանով պայմանավորված համաշխարհային անկման դեմ պայքարն է: Քննարկվում են տնտեսական աճը խթանող միջոցառումներ տարածվող կորոնավիրուսի նկատմամբ ակնկալվող վերահսկողության վերականգնումից հետո:
Բացելով գագաթաժողովը՝ սաուդյան թագավոր Սալման բին Աբդել Ազիզն ընդգծել է COVID-19-ի դեմ պայքարի գործիքների նկատմամբ բոլոր երկրների հավասար հասանելիության անհրաժեշտությունը՝ ներառյալ պատվաստանյութի: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Եվրամիությունը մտադիր է կիրակի օրը «Մեծ քսանյակի» երկրներին առաջարկել ստորագրել համավարակի դեպքերում համատեղ գործողությունների միջազգային պայմանագիր:








































