ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն դարձավ ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին ղեկավարը, ով այցելեց Իսրայելի կողմից գրավված Գոլանի բարձունքներ՝ գրում է mk.ru-ն:
Այցելելով Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայր՝ Պոմպեոն ասել է. «Սա Իսրայելն է, սա Իսրայելի մի մասն է և Իսրայելի կենտրոնական մասերից մեկը»:
Քաղաքական գործիչը նշել է, որ եթե այժմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերահսկեր Գոլանի բարձունքները, ապա կարելի էր միայն պատկերացնել այն ռիսկերը, որոնք գոյություն կունենային Արևմուտքի և Իսրայելի համար: Պոմպեոն մերժել է նաև «ամերիկյան սալոնների և էլիտար հաստատությունների» կոչերը Իսրայելին՝ Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու վերաբերյալ:









































