ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի քանի նախկին և ներկա աշխատակիցներ սկսել են կապվել Ջո Բայդենի անցումային թիմի ներկայացուցիչների հետ, որն, ըստ առաջատար լրատվամիջոցների, հաղթել է ընտրություններում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ:
Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը հեռուստաալիքին ասել է, որ կապեր հաստատելը դիտվում է որպես «երկրի առաջ պարտք կատարել»: Աղբյուրները նշում են, որ խոսակցությունները շատ մանրամասնված չեն, բայց դրանք կարող են օգնել Բայդենի անցումային թիմին`հասկանալու այն մարտահրավերները, որոնց կարող են նրանք բախվել պաշտոնը ստանձնելիս:
Մասնավորապես, Սպիտակ տան մեկ այլ աշխատակից, որը մի քանի ամիս առաջ է հեռացել վարչակազմից, հայտարարել է, որ ինքը նամակ է ուղարկել մեկին, ով ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմում զբաղվելու է նույն գործով, ինչով ինքն է զբաղվել և իր ծառայություններն է առաջարկել։











































