Չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, որի նպատակն է թույլ չտալ Ռուսաստանի մասնակցությունը G7-ի հանդիպումներին և G8 ձևաչափի վերականգնումը Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ:
Այս փաստաթղթով Վաշինգտոնի վարչակազմի կողմից դաշնային միջոցների օգտագործման արգելք է նախատեսվում «Ռուսաստանի մասնակցությանը G7- ի հանդիպումներին աջակցելու և ՌԴ-ի մասնակցությամբ G8 ձևաչափը վերականգնելու» համար։









































