Վատիկանը ներքին հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական օգտահաշիվը հավանել է բրազիլացի մոդելի գայթակղիչ լուսանկարը՝ հայտնում է Catholic News Agency-ն:
Վատիկանի մամուլի ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Պապի Instagram պրոֆիլը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ինչպես նաև սոցիալական այլ ցանցեր, ղեկավարվում է մի խումբ աշխատակիցների կողմից: Նրանք նաև հավելել են, որ հետաքննություն է սկսվել «ճշգրիտ որոշելու, թե ինչպես է դրվել հավանումը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «հավանել էր» բրազիլացի մոդել Նատալյա Գարիբոտոյի գայթակղիչ լուսանկարը:









































