Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ Մինսկի խմբի աշխատանքին:
«Արդյոք փախստականների անվտանգությունը կարո՞ղ են երաշխավորել խաղաղապահ ուժերը կամ միջազգային ինչ-որ կառույց»,- հարցրեց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով` պետք է պարզաբանվի, թե գրավյալ տարածքներում հայերը կարո՞ղ են ապրել այն տներում, որտեղ ապրել են մինչև պատերազմը:
«Բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքը իրացվի` մեր հայրենակիցների անվտանգության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ»,- պատասխանեց վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































