Պետք է լուծվի պետական ինստիտուտների կայուն աշխատանքի խնդիրը, որից հետո լիցքաթափված վիճակում կքննարկվի բոլոր առաջարկները,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝անդրադառնալով վարչապետի հրաժարականի մասին պահանջներին:
Վերջինս նշեց, որ իրենց խմբակցության անդամները ոչ մի կարգավիճակից կառչած չեն, սակայն պետք է գործընթացները այնպես շարունակել, որ պետությունը չտուժի:
Սիմիդյանը նաև նշեց, որ պատրաստ է վայր դնել մանդատը, բայց դրա համար ժամանակ է պետք: