Սահմանադրությունը ՀՀ նախագահին վարչապետի հրաժարականը պահանջելու իրավասություն չի տալիս: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձին:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում դեռևս ռազմական դրություն է և ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելը անհնար է․«Այս իրավիճակում պետք է հետևենք սահմանադրական կարգին․ այն թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնել: Աշխատել է պետք, ճգնաժամի ժամանակ հրաժարականով փախչելը ամենահեշտն է:









































