Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Ի՞նչ է, սեպտեմբերի 27-ին ձեզ համար պարզ չէ՞ր, որ մեզ վրա հարձակվել է Թուրքիան իր ողջ արսենալով, իսկ յուրաքանչյուր օրը հարյուրավոր կյանքեր արժեին: Ինչո՞ւ անկեղծ չխոսեցիք ժողովրդի հետ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` հավելելով, որ պատերազմից 3 օր անց այն հնարավոր էր կանգնեցնել, և կարող էր լինել չարյաց փոքրագույնը:
«Շատ եմ ցավում, որ մենք չենք կարողացել կանխել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Որևէ մեկին թույլ չեմ տա կասկածել, որ այդ բռնությունը կարող էր մեզ համար ընդունելի լինել: Այն միանշանակ մեր խմբակցության համար դատապարտելի է»,- նշեց պատգամավորը:
Խոսելով ատելության մթնոլորտի գեներացման մասին` Իսայանն ասաց. «Հասել ենք տեղ, ժողովուրդն այլևս ձեզ չի սիրում, ձեզ չի ընդունում, բարի եղեք հաշվի նստել իրականության հետ և մի բողոքեք այն մեթոդներից, որը դուք եք սովորեցրել»:
Մանրամասն՝ տեսանյութում:




































