Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ապատեղեկատվություն անվանեց հնչեցված երկու միտք:
«ՀՀ քաղաքացիներից շատերը ապագա չեն տեսնում. նրանք այժմ տեսնում են 0 խոսակցություն ապագայի մասին և ցավի կապիտալիզացիա: Դուք զբաղված եք ցավի կապիտալիզացիայով: Անդադար աղ եք լցնում Շուշիի կորստի մեր վերքի վրա. հանգի՛ստ: Դուք ձեզ հարց չե՞ք տվել, թե ինչու ՀՀ քաղաքացիները չեն գալիս ձեր հանրահավաքներին»,- նշեց նա:
Ռուբինյանի խոսքով` բոլոր անհաջողությունների համար ինքն իրեն պատասխանատու է համարում:
Մանրամասն՝ տեսանյութում:











































