Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը Էսթենը հոսպիտալացվել է Ֆրանսիայի Տուր քաղաքում: Հաղորդում է France bleu-ն:
Ռադիոկայանը նշում է, որ 94-ամյա քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել երկրի արևմուտքում գտնվող Լուար-է-Շեր բաժանմունքի իր նստավայրից:
Հոսպիտալացման պատճառները չեն նշվել:









































