Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ:
«Ես երկու անգամ հրավիրել եմ ընդդիմության ներկայացուցիչներին և ասել, թե ինչ պրոցեսներ են գնում: Հետո մի իքս պահից դա դադարեցրել եմ, որովհետև պրոցեսներն այնքան արագ սկսեցին զարգանալ, որ ես հասկացա, որ մարդկանց մինչև հրավիրեմ, ասեմ, թե ինչ է տեղի ունենում, իրադրությունը այնքան արագ կարող է փոխվել, որ քննարկումը կդառնար անիմաստ»,- ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցի ասաց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ համազգային սուգ կհայտարարվի այն ժամանակ, երբ բոլոր մարմինները դուրս հանվեն:
Մանրամասն՝ տեսանյութում:









































